Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայում լեռներից թափվող ձնակույտերն ընկել են միկրոավտոբուսի և փրկարարների վրա՝ աղետալի հետևանքներ ունենալով։ Նախօրեին երկու նմանատիպ դեպք է գրանցվել Վան-Բահչեսարայ ավտոմայրուղում։

Փետրվարի 4–ի երեկոյան ձնակույտի տակ մնացած առաջին մեքենայից ողջ է դուրս բերվել 6 քաղաքացի: Բացի այդ հայտնաբերվել են 5 ուղևորի անշնչացած մարմին։ Միկրոավտոբուսի վարորդն ու ևս մեկ քաղաքացի համարվում են անհայտ կորած:

Վերջիններիս  հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարների թիմը ևս ձնահոսքի տակ է մնացել։ Այս անգամ զոհերի թիվը հասել է 33-ի: Միջադեպի հետևանքով 53 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել