Hraparak.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստը հետաձգելու մասին որոշմանը, ասաց, որ ամեն ինչ կարելի է պատճառաբանել տեխնիկական խնդիրներով, բայց ակնհայտ է, որ փորձում են նախագծերի մեջ բովանդակային փոփոխություն անել:

«Պատկերացնո՞ւմ եք` ինչքան կարելի է անլրջացնել պրոցեսը, նման բաներով: Մյուս կողմից` ինչքան կարելի ա անորոշ լինել և չիմանալ`ինչ են անում»,-ասաց Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել