Twitter-ը կմակնշի կեղծ լուսանկարներն ու տեսագրությունները: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում։ Ինչպես պարզաբանել են մշակողները, կհայտնվի հատուկ ցուցիչ, որը մեդիանյութերը կնշի որպես կեղծ եւ կուղեկցի պարզաբանմամբ, որ դրանք էական փոփոխությունների են ենթարկվել:

Դրա համար սոցցանցը հաշվի կառնի.

  • Խմբագրումից հետո կոնտենտի կառուցվածքի, ժամանակի, հաջորդականության եւ կազմի էական փոփոխությունները:
  • Ձայնա- եւ տեսատեղեկավտության հավելումը: Մասնավորապես վերադիր կադրերը, ձայնը կամ փոփոխված ենթագրերը:
  • Մոդելավորված կամ մոգոնված ֆայլերն իրական մարդու պատկերով:

«Մենք գիտենք, որ որոշ թվիթներ բովանդակում են փոփոխված լուսանկարներ կամ տեսագրություններ, որոնք կարող են վնաս պատճառել մարդկանց: Այսօր մենք մտցնում ենք նոր կանոն եւ ցուցիչ, որը կնշի դրանք եւ մարդկանց պարզաբանում կտա այդ թվիթի վերաբերյալ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Այդպիսի կոնտենտը Twitter-ը կսկսի մակնշել մարտի 5-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել