Pastinfo.am-ը գրում է.

ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը շատ տխուր է այն առումով, որ Հայաստանը սկսում է քննադատվել միջազգային կառույցներում ու այդ քննադատություններին հակափասատարկներ բերել հնարավոր չէ։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ այս կերպ Հայաստանը վարկն անկում է ապրում՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ՝ իշխանություն հաստատել դատական իշխանության նկատմամբ։

«Միայն ԵԽԽՎ համազեկուցողները չեն, այս քննարկումները բավական մեծ թափ են հավաքում նաև փորձագիտական շրջանակներում, երեկ նաև Բուքիքիոն հայտարարությամբ հանդես եկավ, և որքան ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանի ներսում նենգափոխել այդ հայտարարությունների էությունը, խաբել բնակչությանն, իբր, ՍԴ խնդիրը միջազգային կառույցներն էլ են որպես այդպիսին տեսնում ու լուծումներ պահանջում, բայց փաստն այն է, որ Հայաստանն այսօր արդեն թիրախավորվել է ու այդ քննադատությունները դուրս են եկել փակ քննարկումների շրջանակներից»,-ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել