Գերմանիայի Օսնաբրյուկսկյան համալսարանի եւ ԱՄՆ Սանտա-Ֆեի Ինստիտուտի գիտնականները պարզել են, թե ինչպես կենդանի օրգանիզմները, ներառյալ մարդկայինները, բջիջներին թույլ չեն տալիս վերածվեն քաղցկեղային բջիջների: Ուռուցքների դեմ բնական այս պաշտպանության մասին գրված է MedicalXpress-ում:

Մասնագետները գտել են 2 հիմնական պատճառներ, որոնք քաղցկեղային բջիջներին խանգարում են արագ տարածվելու համար օգտագործել օրգանիզմի ռեսուրսները: Դրանցից են աճին ուղղված գործոնների ծախսերը, ինչպես նաեւ հարեւան բջիջների ստացած առավելությունների ծավալը: Այլ կերպ ասած, ձեւափոխված քաղցկեղային բջիջների եւ սովորական առողջ բջիջների միջեւ մրցակցություն գոյություն ունի:

Երբ մուտանտ բջիջ է առաջանում և քաղցկեղի հետագա զարգացման համար սինթեզում է անհրաժեշտ աճի գործոնները, հարևան բջիջները նույնպես ռեսուրսներ են ստանում: Այսպիսով, միայնակ մուտանտ բջիջները կորցնում են իրենց առավելությունը: Այնուամենայնիվ, եթե քաղցկեղը հասել է որոշակի վտանգավոր չափի, սկսում են գերակշռել այլ մեխանիզմները, որոնք նպաստում են ուռուցքի հետագա աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել