Panorama.am-ը գրում է.

«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կարողացավ ավելի բարձր արժեք ունենալ և տեղ գտնել հայտարարությունում, քան 2016-ի Ապրիլյանից հետո իսկապես ձեռք բերված դիվիդենտները, որոնք ունեցանք  Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում»,- «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է այնպիսի լուծում գտնել, որը բավարարի երեք կողմին, պոպուլիզմ էր Եվրոպային սիրաշահելու համար:

«Եթե բանաձև ես առաջարկվում, պարտավոր ես նաև լուծումն առաջարկել: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ լուծում չի կարող  առաջարկել, բայց այս ձևակերպից օգտվեցին եռանախագահողները, Ադրբեջանը»,- ասաց նա:

Ռ.Հակոբյանի խոսքով, այս բանակցային գործընթացը որոշակիորեն փակուղի մտցվեց Փաշինյանի հակասական, տարբեր ձևակերպումների պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել