Հանճարները լի են ոչ միայն հանճարեղ մտքերով ու գաղափարներով, այլև չափազանց տարօրինակ ցանկություններով, որոնք երբեմն տեղ են գտնում հենց սեփական անկողնում։ Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհին հայտնի 5 մարդկանց, ովքեր իրենց սեքսուալ երևակայությամբ, մեղմ ասած, վախեցնում էին իրենց կանանց։ 

Մոցարտ

Հայտնի կոմպոզիտորը, ըստ պատմաբանների, սիրում էր տանը շրջել մերկ հետույքով։ Նա նույնիսկ մարմնի այդ հատվածի մասին հասցրեց երաժշտություն գրել։ Ասում են, որ կանայք գիտեին Մոցարտի այդ թուլության մասին։ Նա սիրում էր էքսպերիմենտների դիմել, որոնք հաճախ էին վախեցնում իր զուգընկերներին։ 

Կանայք փորձում էին համակերպվել Մոցարտի սեքսուալ ցանկությունների հետ՝ հաշվի առնելով նրա երաժշտական հանճարը։ 

Գանդի

Որքան էլ որ դժվար լինի հավատալ, բայց այս մտքի հեղափոխականը ժամանակին շատ մեծ սեքսուալ հիասթափություն էր ապրել, որ շրջել էր իր կյանքը։ Իր կնոջ հետ սեռական հարաբերության ժամանակ կողքի սենյակում մահացել էր Գանդիի հայրը։ 

Գանդին ամբողջ կյանքում չէր կարողանում իրեն ներել դրա համար։ Նա վստահեցնում էր, որ եթե ինքը չտարվեր հաճույքով, ապա հայրը գուցե ողջ լիներ։ Իր ամբողջ կյանքում նա իրեն երդվել էր, որ այլևս ոչ մի կնոջ հետ սեռական կապ չի ունենա։ Որպեսզի ստիպեր ինքն իրեն հեռու մնալ կանանցից, նա իր հետևորդ կանանց խնդրում էր իր համար մերկ պարեն, որպեսզի նա այնքան տեսնի մերկ կանանց, որ այլևս նրա մոտ սեքսուալ ցանկություններ չառաջանան։ 

Ջեյմս Ջոյս

Հայտնի գրողը սիրում էր սեքսուալ բովանդակությամբ ու շատ բաց նամակներ գրել իր կնոջը։ Այդ նամակները երբեմն կնոջը հունից հանում էին, քանի որ դրանցում շատ էր էրոտիկան, ու Ջեյմսը ուղիղ գրում էր իր բոլոր ցանկությունների մասին, որոնք երբեմն չէին տեղավորվում կնոջ ուղեղում։ 

Նա այնքան էր նեղանում Ջեյմսի նամակներից, որ մեծ գրողը ստիպված էր հետո ներողության նամակներ ուղարկել, որոնք ինչ-որ չափով կարդարացնեին իր «կեղտոտ» լեքսիկոնը։ 

Բենժամին Ֆրանկլին

ԱՄՆ հայտնի քաղաքական գործիչն, ով մինչ օրս մնացել է հարյուրդոլարանոցի վրա, իր ամբողջ կյանքում նախընտրում էր իրենից գոնե 15-20 տարի մեծ կանանց հետ անկողին կիսել։ Նա վստահեցնում էր, որ այդպիսի կանայք ավելի գրավիչ ու փորձառու էին, ու նրան ոչինչ պետք չէր բացատրել։ 

Բենժամինն, ով ընտանիքի ինստիտուտի մեծագույն ջատագով էր, կանանց ընտրության հարցում կենտրոնանում էր միայն այդ հանգամանքի վրա, որ նրանք պետք է չափազանց մեծ լինեն։ 

Ալբերտ Էյնշտեյն

Այն, որ մեծ գիտնականը լի էր տարօրինակություններով, գաղտնի չէ ոչ ոքի համար, սակայն այդ տարօրինակությունները հասել էին նաև իր անկողին։ Ալբերտը պաշտում էր ժամանակ անցկացնել իր ծառաների հետ։ Նա ասում էր, որ իր սեքսուալ ցանկությունները կրկնապատկվում են, երբ անկողին է կիսում կնոջ հետ, ով նաև իրեն ծառայում է։ 

Այսպես՝ գիտնականը սովոր էր հաճախ ծառաների փոխել, որպեսզի իր սիրուհիների բազմազանությունն ապահովի։ Նա ժամանակ էր անցկացնում իրենց տան հավաքարարի, տնային տնտեսուհու և մնացած ծառայող կանանց հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել