Panorama.am-ը գրում է.

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրեն Քնարիկ Ամիրյանը դատի է տվել իրենց նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզեպտ Գարիկ Սարգսյանին։

Նա դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Նոր Կյանք համայնքի ղեկավար Գ.Սարգսյանի՝ աշխատանքից ազատման թիվ 7 կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և
հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը բռնագանձել: Երեք տարի տևած դատավարությունից հետո երեկ դատարանը որոշում է  հրապարակել։ Հիշեցնենք, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել 2017-ի մարտին։

Քնարիկ Ամիրյանի փաստաբան Ելենա Կասպարովան Panorama.am-ին հայտնեց, որ երեկ դատարանը հրապարակել է դատական ակտի եզրափակիչ մասը, որից հայտնի է դարձել հայցվորի պահանջներն ամբողջ ծավալով բավարարվել են։

«Աշխատանքային օրենսգրքի համաձայն, գործատուն պարտավոր էր աշխատանքից ազատելուց երկու ամիս առաջ ուղարկել գրավոր ծանուցում, ինչը տեղի չի ունեցել։ Ծանուցման ուղարկման փաստը դատական պրոցեսի ընթացքում պատասխանող կողմը չապացուցեց, չներկայացրեց որևէ փաստ, որը ցույց կտա, որ նման ծանուցում գոնե եղել է։ Երբ դատարանում իմ վստահորդին հարցրեցին, թե պատճառն իրենհայտնել են, Քնարիկ Ամիրյանն ասաց՝ «Գարիկ Սարգսյանն ասել է, ես եկել եմ աշխատելու և ինձ պետք են իմ մարդիկ»։

Դատարանում հայցվոր կողմի ներկայացրած իրավական դիրքորոշման համաձայն, Քնարիկ Ամիրյանը  1982 թվականից աշխատել է Նոր Կյանքի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, իսկ 2004 թվականից աշխատել է նույն մանկապարտեզի տնօրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել