Tert.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ամփոփելով 2019 թվականը նշեց, որ նախարարության ֆինանսական ծախսերը 2019 թվականի համեմատ 2020 թվականին ավելացվել է 2․7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է պարգևատրման ֆոնդի և աշխատավարձերի ավելացման հետ։

Նախարարը ներկայացրեց, որ օպտիմալացման արդյունքում այնպես են աշխատել, որ կրճատումներ չլինեն։ «Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու, այստեղ պաշտոնական հաստիքների կրճատում է լինելու, կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ գնացել են դեպի ներքևի օղակներ։ Օպտիմալացման արդյունքում մենք փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի, բնակչության հետ շփման  մեջ են»,- ասաց նա և հավելեց, որ արդեն մեկ ՊՈԱԿ է փակվել։

Ֆելիքս Ցոլակյանի ներկայացմամբ՝ նախորդ տարում պատահարների թիվը մեծ է եղել, համեմատելով 2018 թվականի հետ՝ 2019 թվականում հրդեհների թիվը 55․2 տոկոսով ավելացել է, այլ արտակարգ իրավիճակների դեպքում ևս՝ պայթյուն, փլուզում և այլն աճ է գրանցվել, սակայն իր գնահատմամբ՝ փրկարարները պատվով են կատարել իրենց աշխատանքը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել