Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան տեղեկացրեց, որ Ձեր նկարով այս պաստառը 2017 թվականից է քաղաքում: Առանձնահատուկ շնորհակալություն քաղաքապետարանի պաշտոնյային: Ասել կուզի՝ Ձեզ դեռևս նախկին «հանցավոր և թալանչի» ռեժիմն էր «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքին դասել: Չի բացառվում, որ այդօրինակ սխալների և մեղքերի համար էլ նախկին «թալանչիները» հատուցեցին իշխանության կորստով: Անշուշտ, ինչպես նախորդ «թալանչիների» օրոք, այնպես էլ անձամբ Ձեր իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում իշխանության բերված «բյուջեն լափամանի հետ չշփոթածների» ու «կամազների տեսքով ատկատներ չվերցրած սրբերի» օրոք կարծես թե չկա որևէ փաստարկ, որով կարելի է Ձեզ դասել «ՀԱՅ ՄԵԾԵՐԻ» շարքին, և Ձեր անձի օրինակով սերունդներ դաստիարակել: Ամեն դեպքում, չշեղվենք գլխավորից. արդյո՞ք նույնիսկ «ՀԱՅ ՄԵԾԵՐ» պաստառների վրա Ձեր պատկերումը չի պարտավորեցնում Ձեզ «խնչած չունենալ» ժողվարչապետին տրված խոստման վրա և ի վերջո բնակարան գնել ու ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել