Կյանքը սիրում է անակնկալներ մատուցել, և հաճախ լուծումը միանգամից չի գտնվում, սակայն երջանիկ է նա, ով ունի լավ ընկերներ։

Այսօր կդիտարկենք Կենդանակերպի այն չորս նշանները, որոնք և օգտակար խորհուրդ կտան և դառը ճշմարտությունը կասեն։

Խոյ

Խոյը Կենդանակերպի այն նշաններից է, որը օգնության ձեռք կմեկնի դժվար պահին, բայց ոչ թե խորը փոսից հանելու համար։ Իհարկե նա ձեզ կհանի փոսից, բայց միայն նրա համար, որպեսզի ավելի ցավեցնի։ Խոյը համոզված է, որ ոչինչ այնպես չի սթափեցնում մարդուն, ինչպես խնդիրներն ու դժվարությունները։ Նա սիրում է նայել, թե ինչպես է ջրի մեջ ճիգեր գործադրում նա, ով բացարձակ լողալ չգիտի։ Սադիստ է, կմտածեք դուք, բայց ոչ, նա ռեալիստ է։ Խոյը կհանի ձեր բոլոր վախերը և ցույց կտա, որ եկել է վճռական և խիզախ արարքների ժամանակը։

Ցուլ

Հանգիստ և խելացի Ցուլը երբեք հրդեհը ջրով չի մարի, քանի որ նրա հետ միշտ կրակմարիչ կա։ հայացքները Կյանքի նկատմամբ Ցուլի փիլիսոփայական հայացքը ձեզ կօգնի լեզու գտնել ձեր թշնամիների հետ։ Նա կսովորեցնի ձեզ որոշումներ կայացնել սառը գլխով և անպայման վաղը, քանի որ Ցուլը գտնում է, որ խնդրի լուծումը միանգամից չի գալիս, պետք է լավ մտածել։ Աստղերը գտնում են, որ Ցուլի նման բարի ընկեր դուք դժվար գտնեք։ Բացի «փայլուն խորհուրդներից» նա կօգնի և գործով, և նյութապես։ Նա ամենավստահելին է, հենց այնպիսին, ինչպիսին պետք է լինի իսկական ընկերը։

Առյուծ

Առյուծը բնավորության երկու առանձնահատուկ գիծ ունի․ նա պաշտում է իրեն և սիրում է գովազդել ինքն իրեն։ Նա եսասեր է և նարցիս։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, երբ նա լսում է ձեր խնդիրների մասին, նա սկսում է օգտակար խորհուրդներ տալ, սակայն դա անում է անպայման վկաների մոտ, որպեսզի տպավորություն գործի։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ Առյուծը ձեզ չի լքի, մինչև համոզված չլինի, որ դուք հաղթել եք ձեր հակառակորդներին։

Այծեղջյուր

Այծեղջյուրի համար չկան անելանելի վիճակներ։ Այծեղջյուրը միշտ ունի ձեզ համար պլան Բ, պլան Գ, և եթե պետք լինի այբուբենի բոլոր տառերով պլաններ ձեզ կառաջարկեն։ Եթե Այծեղջյուրին փակեն ռումբով սենյակում, նա բոլոր ջանքերը կգործադրի այն վնասազերծելու համար։ Այծեղջյուրը չի սկսի ձեզ կշտամբել սխալների համար, այլ կբռնի ձեր ձեռքը և ձեզ հետ միասին կգնա ձեր խնդիրները լուծելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել