Կարլ Գուստավ Յունգին կարելի է անվանել դրական հոգեբան և փիլիսոփա։ Ցանկացած նևրոզի կամ դեպրեսիայի մեջ նա տեսնում էր գիտակցությունը ընդլայնելու մեծ հնարավորություններ։

Ներկայացնում ենք Ֆրեյդի աշակերտի 10 մտքեր, որոնք կօգնեն հասկանալ և ընդունել սեփական ես-ն, այնպես ինչպես որ այն կա իրականում։

  1. Այն ամենը, ինչը նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է տանել ինքնաճանաչման։
  2. Եթե դուք ընդունակ մարդ եք, ապա դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան եք ստացել։ Սա նշանակում է, որ դուք ինչ-որ բան կարող եք տալ։
  3. Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու և ես կբուժեմ նրան։
  4. Մենք ձգտում ենք դեպի անցյալ՝ մեր ծնողների մոտ, և դեպի առաջ՝ մեր երեխաների մոտ, և դեպի ապագա, որը երբեք չենք տեսնելու, սակայն որի մասին միշտ ցանկանում ենք հոգ տանել։
  5. Այն՝ ինչին դիմադրում ես, միշտ մնում է։
  6. Դեպրեսիան նման է սևազգեստ կնոջ։ Եթե նա եկել է, մի վտարիր նրան։ Հրավիրիր նրան սեղանի մոտ և լսիր այն ամենը՝ ինչ նա ցանկանում է պատմել։
  7. Նա՝ ով չի անցել սեփական կրքերի քավարանով, չի կարող մինչև վերջ հաղթահարել դրանք։
  8. Ես այն չեմ՝ ինչ ինձ հետ տեղի է ունեցել, ես այն եմ ինչ որոշել եմ դառնալ։
  9. Մենք կարող ենք մտածել, որ ամբողջովին ղեկավարում ենք մեզ։ Սակայն ընկերն առանց դժվարության մեզ կարող է պատմել այնպիսի բաներ, որոնց մասին մենք ոչ մի պատկերացում չունենք։
  10. Մեր անհատականությունները համարվում են մեզ շրջապատող աշխարհի մի մասնիկը և նրանց գաղտնիքը նույնպես անսահման է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել