Tert.am-ը գրում է.

Ինձ մոտ գոյություն ունի երեք հատ օրինական զենք, թույլատվություններն էլ գրպանս դրված է, երեք օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք ու զինամթերք չի պահում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողների կողմից բերման ենթարկած ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ում բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Նա նշեց, որ զենքերից երկուսը որսորդական զենքեր են, իսկ մեկն էլ իր անվտանգության համար է, քանի որ ժամանակին իր վրա մահափորձ է կատարվել և իր անվտանգության համար պահում է զենք և հավելեց, որ երբ երեք ժամ և մեկ րոպեն լրացել է, իրեն բաց են թողել: «Ես պատրաստ եմ, թող ամեն օր բերման ենթարկեն, իրենք ուզեցել են իմ մեքենան խուզարկել, ես էլ ասում եմ մինչև սանկցիա չլինի, թույլ չեմ տա: Իրենք իմ մեքենան չեն տալիս, ինչի իրավունքը չունեն, և իմ սեփականությունը, կոպիտ ասած, բռնագանձել են»..-ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանը հատնեց, որ երեկ էլ ֆեդերացիայի գործով Քննչական կոմիտեում հարցաքննվել է:  Նա մանրամասներ չներկայացրեց և նշեց, որ երբ քննությունն ավարտվի, կտեսնի, թե որքա՞ն պարտք է մնացել ֆեդերացիան: «Այս երկրում որքան համարձակ տղաներ կան, այդ տղաներից ոչ մեկը Նիկոլից չի վախենում, ընդամենը դրա համար բռնել են և փորձել են վախեցնել, բայց այդ տղաները չեն վախենում: Ոստիկանները կարող են հանգիստ պառկացնել գետնին, բա հետո՞»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել