ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք:

ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթը պետք է բավարարի 3 առանցքային նշանակություն ունեցող չափանիշների.

1. Համապատասխանի գործող Սահմանադրությանը,

2. Համապատասխանի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին,

3. Վայելի քաղաքական և հասարակական լայն շերտերի հավանությունն ու համաձայնությունը:

Առաջին 2 չափանիշներին բավարարելու մասին վերջնական իրավական գնահատական ներկայացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանին, իսկ երրորդ չափանիշը բավարարվում է նախագծի մշակման ընթացքում կազմակերպվող հանրային քննարկումների և քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում:

Ցանկացած փորձ` շրջանցել նշված չափանիշները, կարող է որակվել որպես իշխանության ուզուրպացիա` համապատասխան քրեաիրավական որակումով և անխուսափելի քրեական պատասխանատվությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել