Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում կորոնավիրուսի պատճառով չեղարկել նշանավոր կառնավալը, որը պետք է անցկացվի փետրվարի վերջին: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էնրիկե Մանդետան՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ինչ վերաբերում է կառնավալը չեղարկելուն, ապա դա մշակութային իրադարձություն է, որը մեր ինքնության մաս է կազմում: Նման վարկած (կառնավալի չեղարկման) առաջադրելու որևէ հիմք չկա, հուսով ենք, որ այդ ժամանակ մարդիկ կզվարճանան ու կվայելեն տոնը»,-առողջապահության նախարարությունը նախարարի խոսքը մեջբերել է Twitter-ում:

Ներկայում նախարարությունը 14 կասկածելի դեպք է գրանցել երկրի ամբողջ տարածքում, կորոնավիրուսով հիվանդանալը բացառվել է 13 մարդու մոտ, հաստատված ոչ մի դեպք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել