Aysor.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցությունը միջնորդեց հետաձգել ԱԺ խորհրդի նիստը տեխնիկական խնդիրներից ելնելով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ճշտող հարցին՝ արտահերթ հրավիրելու նախագծում կայի՞ն բովանդակային խնդիներ, դրա համար էլ որոշում կայացվեց նիստը հետաձգել, Սիմոնյանն ասաց. «Չեմ կարծում»:

Անդրադառնալով ընդդիմության կողմից նախագիծը վիճահարույց և հակասահմանարդկան համարելուն ու դիտարկմանն՝ իշխող խմբակցությունը վստա՞հ է, որ  ընդդիմությունը դեմ չի լինի նախագծին՝ Սիմոնյանն ասաց.

«Վստահ եմ ու չեմ բացառում, որ բովանդակային քննարկումների ընթացքում մեր գործընկերների կմիանան նախաձեռնությանը, որովհետև սա ևս մեկ հնարավորություն է քաղաքական դիրքորոշումների ճշտման մեր գործընկերների համար»:

Հարցին՝ արդյոք այս նախագիծն ուղղված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելուն՝ Սիմոնյանը պատասխանեց, որ այն նպատակ ունի ՀՀ-ում առկա դատական ճգնաժամին լուծում տալ՝ ընդգծելով.

«Հարցն անձնավորել որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս»:

Արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ ունի ընդունել հետևյալ օրենքները. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել