Factor.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև վեճ ծավալվեց։

Մարուքյանն ասաց, որ իշխանությունն ունի մի լավ շնորհք. ցածր ռեյտինգ ունեցողներին դարձնել հերոս։ Ռուբինյանը հակադարձեց, որ եթե իրենք նման տաղանդ ունենային, ապա Մարուքյանը վաղուց հերոս կլիներ։

Էդմոն Մարուքյանն էլ հարց ուղղեց՝ ինքը վարկանիշ չունի՞։ «Եկեք դուրս գանք փողոց, տեսնենք՝ ում են ավելի շատ ճանաչում»,- ասաց նա Ռուբինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել