Tert.am-ը գրում է.

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը «մասկի շոուի» հերթական սերիա է և հրահանգված է երկրի գործադիրի ղեկավարի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ վարչակարգը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խուճապի մեջ է. «Նրա վախերն ահագնանում են, և յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նոր «մասկի շոու» է փորձում բեմադրել: Ճտիկով գրիչից հետո նա փորձեց Նարեկ Սամսոնյանին ու մյուսներին ձերբակալել, Արցախում ՀԴՄ-ի խայտառակ պատմությունից, ՍԴ հանդեպ իրականացվող ճնշումներից, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո փորձում է հանրության ուշադրությունը շեղել՝ Հայրապետյանին բերման ենթարկելով»,-ասաց Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել