Եվրասիական տնտեսական միության երկրներում (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) ներդրվել են ֆիզիկական անձանց համար կանխիկ դրամական միջոցների տեղափոխման նոր կանոններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայությանը:

Ըստ գործակալության, եթե քաղաքացին չունի բանկային փաստաթուղթ 100 հազար դոլարից բարձր գումարի համար, ապա նա չի կարողանա հատել սահմանը: 10 հազար դոլարից ավելի գումարի համար անհրաժեշտ է ընդամենը հայտարարագիր լրացնել:

Նոր կանոնները վերաբերում են ոչ միայն կանխիկ գումարին, այլ նաև չեկերին, մուրհակներին և արժեթղթերին, որոնք հնարավոր է կանխիկացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել