Միացյալ Նահանգների Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ միս ուտելը մեծացնում է մահացու հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային համակարգի խանգարումների զարգացման վտանգը: Փորձագետների եզրակացությունը կասկածի տակ է դնում վերջին վիճելի գիտական աշխատանքի արդյունքները, ըստ որի առողջության բարելավման համար պարտադիր չէ նվազեցնել կենդանական ծագման մթերքների օգտագործումը: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ում՝ մամլո հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրության մեջ ներառվել են 29.682 մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը 53.7 տարի էր: Մասնակիցների 44.4 տոկոսը եղել են տղամարդիկ: Սննդակարգի վերաբերյալ տվյալները տրամադրվել են կամավորների կողմից:

Հետազոտողները ցույց են տվել, որ շաբաթվա ընթացքում երկու չափաբաժին կարմիր և վերամշակված միս ուտելը (ներառյալ թռչնամիս, բայց ոչ ձուկ) կապված է սրտանոթային հիվանդությունների վտանգի 3-7 տոկոս բարձրացման հետ: Ընդ որում, երկու չափաբաժին կարմիր կամ վերամշակված մսի (բացառությամբ թռչնամսի և ձկան) օգտագործումը նույնպես կապված է մահվան բարձր ռիսկի հետ, անկախ այդ երեք տոկոսի պատճառներից:

Ըստ գիտնականների, չնայած ռիսկի մի փոքր բարձրացմանը, արժե հրաժարվել վերամշակված մսից, ներառյալ երշիկեղենը և սառեցված մթերքները: Մասնագետները նաև խորհուրդ չեն տալիս տապակած հավ ուտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել