Քիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ուժային կառույցներն ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։
Անիրավ, շինծու պատրվակներով մարդկանց ազատությունների եւ արժանապատվության ոտնահարումները սովորական լինել չեն կարող։
Յուրաքանչուր նման դեպք վկայում է երկրում ստեղծված խորը ճգնաժամի մասին: Իշխող վարչախումբը վերածվում է պետական կառույցները ուզուրպացնող խունտայի, որն իր գործողություններով երկրում վախի մթնոլորտ է փորձում ստեղծել։
Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք. պատասխան եք տալու ձեր գործած ամեն ապօրինության համար, Սահմանադրությունը ոտնահարելու ամեն դեպքի համար, մարդկանց ու երկրի ճակատագրի հետ խաղալու համար։
Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը, ու այդ հաշիվը արդարացիորեն փակելու եք դուք անձամբ օրենքների ողջ խստությամբ։
Ձեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել