Pastinfo.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության վերակազմավորումից հետո պատվիրակության նոր անդամներն արդեն իսկ պաշտոններ ունեն։

«Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ամենամեծ քաղաքական խմբերից մեկի փոխնախագահ, Էդմոն Մարուքյանը՝ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Վլադիմիր Վարդանյանը՝ նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ Սոս Ավետիսյանն էլ լրատվամիջոցների և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա ընդգծեց, որ այս ամենը խոսում է շատ լավ արդյունքի մասին, և մեկ տարվա աշխատանքների համար ավելի լավ գնահատական չի կարող լինել։
«Միանգամից այսքան պաշտոններում ունեցանք ներկայացուցիչներ և սա վստահաբար կարևոր է, որպեսզի մեր պատվիրակությունն ու անդամներն ավելացնեն իրենց ազդեցությունը»,-ասաց Ռուբինյանը։

Նա հայտնեց, որ Հայաստանի պատվիրակությունը նաև գրավոր հայտարարության նախագիծ է ներկայացրել կապված Բաքվի հայկական ջարդերի 39-րդ տարելիցի հետ ու բավարար ստորագրություններ հավաքել, որի արդյունքում էլ ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարությունը հրապարակվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել