Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ շ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճել ու սկսել են աղ ու ավազ լցնել։ Մենակ օպերատիվորեն ժամանեցին ճանապարհային ոստիկանները, ովքեր նույնիսկ օգնեցին մի քանի վարորդների, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել