«ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետեւողականորեն շարունակվում են: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու եւ «բացատրական զրույցներ» ունենալու համար:

Մեր աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջեւ:

Ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել եւ օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, եւ հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից եւ զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին:

Վերջինս միայն ասաց. «Նման որեւէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել