Շատ ծնողներ հաճախ կանգնում են այս խնդրի առաջ՝ նրանք իրենց երեխաների հետ տարբեր լեզուներով են խոսում: Ահա երեք խորհուրդ, որոնք, ըստ հոգեբանների, կօգնեն ծնողներին ավելի հեշտ հասկանալ երեխաներին.

1. Երեխային հեշտ բացատրելու միջոց է նրան տվյալ թեմայի շուրջ հեքիաթ պատմելը: Երբ հեքիաթում նույն խնդիրը վերաբերում է հերոսին, ում երեխան սիրում է և իր հետ է ասոցացնում, նա շատ ավելի հեշտությամբ է կարողանում ըմբռնել ասված խոսքը:

2. Միևնույն բանը փորձեք ասել տարբեր եղանակներով: Տեղեկությունը մինչև մարդու ենթագիտակցություն հասնելը պահպանվում է մարդու կարճաժամկետ հիշողության մեջ, ուստի, եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ընկալի ձեր ասածը առանց նյարդայնանալու, պետք է այն կրկնել տարբեր եղանակներով:

3. Մի՛ ասեք կտրուկ «ոչ»: Կտրուկ բացասական պատասխանի դեպքում դուք ձեր և ձեր երեխայի մեջ պատնեշ եք ստեղծում, ինչը թույլ չի տալիս, որ ձեր խոսքը հասնի երեխայի գիտակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել