Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան՝ պատասխանելու հարցերին, պայմանով,որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։

Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլյուզիաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավում է դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։

Մարդ, ով դեռևս 2018թ.-ի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։

Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։

Գնդակը Նիկոլի դաշտում է ։

Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել