Ermenihaber.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական համատեղ պարեկապահակային  հերթական ծառայությունը չեղարկվել է։ Պատճառը Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետևանքով ռուս-թուրքական լարվածությունն է։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ չեղարկման որոշումը կայացրել է թուրքական կողմը։

Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանալի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:Հիշեցնենք, որ Սոչիում Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի կնքած համաձայնագրից հետո ռուս-թուրքական ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել