Hraparak.am-ը գրում է.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար։

Հիշեցնենք, որ Միրզախանյանը մարպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է, տեւական ժամանակ է նա մարզպետարանում աշխատակազմի ղեկավարի լիազորություններ է իրականացնում, բայց չհամապատասխանելով պահանջվող չափորոշիչներին, չէր նշանակվում այդ պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել