Panorama.am-ը գրում է.

«Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի Սահամանդարական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա: Սա արել են օրենքի, Սահմանդրության  տառին հետևելով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով, ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր իրենց առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին. «Հայաստանի  քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել»:

Լ.Մակունցի խոսքով, այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում, նախագծի հեղինակը կներկայացնի այն շեշտադրումները, որոնք դրել է նախագծի առանցքում, «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ լիագումար նիստի ընթացքում հանդես կգա մեկնաբանություններով: Նա նշեց, որ բովանդակային առումով այս պահին մեկնաբնություններից զերծ կման, քննարկումները կիրակացնեն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել