Hraparak.am-ը գրում է.

Վլադիվոստոկում խանութների ցուցափեղկերից սկսել է անհետանալ բանջարեղենը՝ չինական սահմանը փակելուց հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Այսպես վարունգը, պոմիդորը, սմբուկը, դդմիկը, անհետացել են հիմնական մանրածախ առեւտուրն իրականացնող «Սամբերի» ցանցի խանութների ցուցափեղկերից։ Մի շարք բանջարեղենային ապրանքներ էլ թանկացել են։

Օրինակ գլուխ սոխը, որը բերվում էր Չինաստանից, թանկացել է եւ հասել մեկ կիլոգրամը 60 ռուբլու, տեղական արտադրողների կանաչ սոխի մեկ կիլոգրամի արժեքը հասել է 399 ռուբլու։ Չինական ճակնդեղի եւ ծովային կարտոֆիլի գները չեն փոխվել, իսկ Էկվադորից բերվող բանանի գինը նվազել է, հասնելով մեկ կիլոգրամը 69 ռուբլի ցուցանիշին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել