Hraparak.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչու են իրենց խմբակցության անդամները բոյկոտել ատելության խոսքի կանխարգելման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը:

Ըստ Պետրոսյանի` իրենք առաջարկել են, որ ժամանակ տրամադրվի, որ բոլոր շահագրգիռ կողմերը, բոլոր ցանկացող ՀԿ-ները հնարավորություն ունենան մասնակցելու, սակայն իրենք ֆեյսբուքյան գրառման միջոցով հրավիրել են միայն սորոսական ՀԿ-ներին: Իրենք էլ բոյկոտել են նիստը:

Նա նաև ասաց, որ իր համար անհասկանալի է նաև, թե ինչ ասել է ատելության խոսք: Օրինակ` ինքն ատում է համասեռամոլությունը, ինքն ատում է տգիտությունը, հայրենիքի դավաճանությունը, եթե այդ մասին ինքը բարձրաձայնում է, նշանակում է` ատելության խո՞սք է տարածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել