Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ օտարերկրացիներին կարող են արտաքսել, եթե նրանց մոտ հայտնաբերեն կորոնավիրուս: Ըստ նրա, սա նախատեսվում է վարակի դեմ պայքարի ազգային ծրագրով: Այս մասին գրում է kommersant-ը։

Միշուստինը նաև նշել է, որ չինական կորոնավիրուսն ընդգրկվել է վտանգավոր հիվանդությունների շարքում:

«Սա թույլ կտա օտարերկրյա քաղաքացիների արտաքսում, եթե նրանք ունենան այդ հիվանդությունը, և հատուկ սահմանափակումներ կձեռնարկվեն՝ ներառյալ մեկուսացումը և կարանտինը», - ասել է վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել