Panorama.am-ը գրում է.

«Դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը վստահելու որևէ հիմք չունենք»,- Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Այնուհետև  նշեց, թե որտեղից է գալիս այդ անվստահությունը. «Դա սկսվել է նրանից, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել եմ ՀՔԾ քննիչին՝ խնդրելով տրամադրել գործի նյութերը՝ նախ նույն գործի նյութերն են, անհրաժեշտ է տեսնել, արդյո՞ք պաշտպանության համար այնտեղ կարևորություն ունեցող նյութեր կան, թե ոչ, երկրորդ՝ վարույթ իրականացնող մարմինը նախկինում արդեն իսկ դրսևորել է վարքագիծ քրեական գործի նյութերը մեզանից թաքցնելու համար»:

Նրա խոսքով, իրենք  չեն ուզում որևէ այլ քրեական գործի նյութեր, ուզում են այն քրեական գործի նյութերը, որի շրջանակներում  քննություն է իրականացվում:

«Երբ որ քննիչը նման պատասխան է տալիս, որ առանձնացրել են  մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, սա ամենևին պատահականություն չէ, և քննությունն ամբողջությամբ, մենք վստահություն ունենք, որ գնացել է հենց այդ ուղղությամբ՝ հավաքել մեղադրական ապացույցներ և փորձել հնարավորինս  խուսափել  արդարացնող ապացույցներից: Երբ դատախազությանը բողոք ենք ներկայացնում, որ ձեր հսկողության ներքո աշխատող քննություն իրականացնող քննիչը նման պատասխան է  տալիս և գործով առանձնացրել է միայն մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, մենք չենք  տեսնում արդյոք կան  այլ ապացույցներ, որոնք պաշտպանական կողմը կարող է  օգտագործել, ստանում ենք համառող բովանդակության պատասխան, այստեղ մի քիչ արդեն փոփոխված՝ քննիչը ներկայացրել է մեղադրյալին վերաբերող բոլոր ապացույցները»,- ասաց Հ.Խուդոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել