Խոյ

Խոյերը, կախված իրենց ղեկավարման ձիրքից, հաջողակ կլինեն յուրաքանչյուր բնագավառում: Նրանք սիրում են հրահանգներ տալ և հաջողությամբ կատարում են իրենց պարտականությունները: Խոյ նշանի տակ ծնվածները բազմաթիվ գաղափարներ ունեն, որոնք կցանկանային իրագործված տեսնել դեռ երեկ: Կրելով կրակի նշանը` նրանք իրենց ողջ էներգիան ուղղում են դեպի նպատակի իրագործում: Խոյերի համար էական չէ մարդկանց հանդեպ ունեցած իշխանությունը, դա նրանց համար գործիք է` հասնելու իրենց ուզածին առանց սահմանափակման:

Ցուլ

Ցուլերը հաջողության են հասնում այն բնագավառներում, ուր պետք է հաստատակամություն և կայունություն: Նրանք կարողանում են աբստրակտ մտքերը վերածել իրական ու ռեալ գաղափարի: Սա խոսում է այն մասին, որ ցուլերը լավ գիտեն, թե ինչ է կատարվում «կուլիսներից այն կողմ», հատկապես, երբ նրանց աշխատանքն արվեստի կամ բնության հետ է կապված: Ուրիշ ոչ մի նշանի տակ ծնված մարդիկ չեն կարող այնպիսի անխոնջ աշխատակից լինել, ինչպիսին Ցուլերն են:

Երկվորյակներ

Երկվորյակներն ինչ ճանապարհով էլ որ գնան, հաջողություն կունենան կարիերայում: Նրանք կարող են լավ խորհրդատու լինել, որովհետև «երկվորյակներից մեկը» միշտ պատրաստ է ձեզ լսել: Խոսքի հանդեպ սերը նրանց կօգնի դառնալ տաղանդավոր բանաստեղծ: Երկվորյակները նաև լավ դերասան, քաղաքական գործիչ ու գիտնական կարող են լինել: Նրանց կարգախոսը շատ պարզ է` ձանձրույթը մահ է:

Խեցգետին

Խեցգետնի նշանի տակ ծնվածներն իրենց լավ են զգում դրսի գործերում: Իրենց զգացմունքայնության շնորհիվ Խեցգետինները կարող են լավ բժիշկներ դառնալ: Այս նույն պատճառով Խեցգետինները նաև լավ խորհրդատուներ ու հոգեբաններ են: Խեցգետնի նշանի տակ ծնվածները սիրում են դասավանդել: Նրանք կարող են մանկապարտեզ ղեկավարել և օգնել կառավարել տնային գործերը:

Առյուծ

Առյուծները ձգտում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերի` դերասան, հռետոր, խորհրդարանի խոսնակ, տնօրեն: Ենթակայի դերը նրանց համար չէ: Առյուծները նաև լավ ուսուցիչներ են, որովհետև դասարանը նրանց համար բեմ է, իսկ աշակերտները` հանդիսատես: Այս նշանի տակ ծնվածները շատ են սիրում կենդանիներին: Նրանց դուր է գալիս վարժեցնել ու դաստիարակել չորքոտանիներին:

Կույս

Թե՛ աշխատանքում և թե՛ կարիերայում Կույսերը ձգտում են կատարելության: Նրանք կարողանում են ամեն ինչ անել` հանուն հասարակության բարօրության: Կույս նշանի տակ ծնվածները հաջողություններ են ունենում սոցիալական ոլորտներում` հիվանդանոցներում, մանկատներում և այլն: Կույսերի համար կյանքի գլխավոր դասն է սովորել ծառայել` խնայելով սեփական անձը: Կատարելության իրենց ձգտումը Կույսերին մղում է անընդհատ զարգանալու և առաջընթաց ապրելու:

Կշեռք

Արդարության բարձր զգացողության շնորհիվ Կշեռքները կարող են լավ փաստաբան կամ դատավոր դառնալ: Այնուամենայնիվ, Կշեռքները հաջողության կհասնեն բոլոր այն գործերում, ուր պահանջվում է հավասարակշռություն և օպերատիվություն: Կշեռքները լավ խմբագիրներ են, երաժիշտներ, հաշվապահներ, նկարիչներ ու նաև գերազանց ծնողներ: Չնայած Կշեռքների կշռելու` ամեն ինչ այս ու այն կողմ տանել-բերելու հատկությանը՝ աշխատանքը նրանց համար ամենակարևորը չէ: Այն հնարավորություն է ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Կարիճ

Կարիճները կարող են հիանալի դերասաններ, հետախույզներ և խուզարկուներ դառնալ, նրանցից նաև փայլուն ուսուցիչներ դուրս կգան: Ուղղակի հայտնի չէ, թե ուր կհասցնի Կարիճներին իրենց սկզբունքայնությունը:

Աղեղնավոր

«Սահմանափակում» բառն Աղեղնավորները, կարծես, չգիտեն: Նրանք հաջողության կհասնեն այն ոլորտներում, որտեղ իրենց հայեցողությամբ ամեն ինչ կտնօրինեն: Աղեղնավորները կարող են լավ ղեկավարել ավիաընկերություն, լինել գործադիր տնօրեն, ղեկավարել փոքր բիզնես, դառնալ գործարար, դերասան, գրող և առևտրական: Նրանց համար ոչ այնքան աշխատանքն է կարևոր, որքան այդ գործի մեջ ազատության զգացումը: Աղեղնավորների համար ամեն ինչ ազատության շուրջ է պտտվում:

Այծեղջյուր

Այծեղջյուրները բարձունքի են հասնում ցանկացած խիստ կանոնակարգով աշխատանքում, օրինակ` ինժեներական, բժշկական, խմբագրական ոլորտներում, քաղաքականության, արդյունաբերության, նաև շինարարության և ճարտարապետության մեջ: Կարիերայի նրանց ձգտումն ավանադապաշտական է, Այծեղջյուրները նախընտրում են հաջողության հասնելու ավանդական, հին մեթոդները: Հենց դրա շնորհիվ որոշ Այծեղջյուրներ անփոխարինելի աշխատակիցներ են, ովքեր դանդաղ, բայց հաստատակամ հաջողության են հասնում: Ոմանց այս պահպանողականությունը միայն խանգարում է:

Ջրհոս

Ջրհոսները շատ հեշտ կարողանում են կարիերիա ստեղծել ավանգարդիստական ոլորտներում` կինոյում, արվեստի այլ բնագավառներում, նորագույն տեխնիկայի ասպարեզում և հոգեբանության մեջ: Շատ Ջրհոսներ էքստրասենսորիկ հատկություններով են օժտված, կարող են պայծառատես կամ բախտագուշակ դառնալ. նրանցից շատերի մոտ լավ զարգացած է ինտուիցիան: Աշխատանքում նրանց համար ամենակարևորն անկախություն ունենալն է:

Ձկներ

Ձկները հոյակապ կարիերա են ստեղծում կուլիսներից այն կողմ: Իրենց հարուտ երևակայության և միստիկ հակումների շնորհիվ նրանք մեծ հաջողություններ կարող են արձանագրել նկարչության, գրականության, թատրոնի ասպարեզում: Բացի այդ՝ Ձկները կարող են լավ վարդապետներ ու գյուտարարներ դառնալ: Ձուկ նշանի տակ ծնված փառահեղ օրինակ է Էդգար Քեյսը` «քնած մարգարեն», ով բարձունքներ է նվաճել մետաֆիզիկայի ասպարեզում: Ալբերտ Էշտեյնի՝ Ձուկ համաստեղության տակ ծնված լինելը ցույց է տալիս, թե Ձկները որքան հանճարեղ են գիտության ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել