Նրանք, ովքեր ապրում են Տիբեթում, տարբերվում են երեխաների դաստիարակության հարցում իրենց իմաստնությամբ և հանգստությամբ։ Նրանք իրենց սեփական հայացքն ունեն, թե ինչպես է պետք վերաբերվել երեխաներին, որն էլ ներկայացնում ենք այսօր։

Առաջին փուլ․ մինչև 5 տարեկան դառնալը

Հաշվի առնելով տիբեթական դաստիարակության համակարգի իմաստը՝ այս փուլում ծնողները պետք է այնպես վերաբերվեն երեխային, կարծես նա է գլխավորը։ Նրանք չեն պատժում նրան, ոչինչ չեն արգելում։ Մինչև 5 տարեկան երեխաներն աչքի են ընկնում հետաքրքրասիրությամբ, ակտիվությամբ և աշխարհն ուսումնասիրելու պատրաստակամությամբ։ Սակայն փորձի բացակայության պատճառով նրանք կարող են վնասել իրենց։ Այդ պատճառով նրանց պաշտպանելու համար պետք չէ բղավել նրանց վրա կամ բարկանալ, այլ պետք է երեխայի ուշադրությունն այլ բանի վրա շեղել։

Երկրորդ փուլ․ 5-ից 10 տարեկան

Այս տարիքում ծնողները պետք է երեխաներին որպես «ստրուկներ» վերաբերվեն։ Միևնույն ժամանակ պետք է ուշադիր լինեն և դաժանություն չցուցաբերեն նրանց հանդեպ։ Այս ընթացքում զարգանում է երեխաների ինտելեկտն ու տրամաբանությունը։ Պետք է ցույց տալ այն նպատակները, որոնց կարող է հետևել երեխան։ Սակայն պետք չէ երեխային «լարել» ձեր ցանկություններով։

Երրորդ փուլ․ 10-ից 15 տարեկան

Երբ երեխան 10 տարեկան է դառնում և մինչև 15 տարեկանը, ծնողները սկսում են նրա հետ հավասարը հավասարի պես շփվել։ Պետք է երեխայից խորհուրդ հարցնել, խրախուսել նրա անկախությունը։ Դուք կարող եք հուշել, խորհուրդ տալ, թե ինչպես նա իրեն պահի, բայց երբեք չհրամայել և արգելքներ չդնել։ Ծնողը պետք է վստահելի հարաբերություններ կառուցի իր երեխայի հետ, որպեսզի հետագայում պարգևատրում ստանա իր ջանքերի համար։ Պետք չէ երեխային ստիպել ինչ-որ բան անել, այլ միայն ուղղություն է պետք ցույց տալ, խրախուսել և գովել այն վարքը, որը նա ընտրում է։

Չորրորդ փուլ․ 15 տարեկան և բարձր

Այս ընթացքում երեխայի մոտ ավարտվում է անհատի ձևավորումը։ Այս պահից սկսած դուք պետք է նրան միայն հարգեք։ Սովորեցնել արդեն չի ստացվի։ Դուք կտեսնեք այն արդյունքը, որին հասել եք ավելի վաղ հասակում սովորեցնելու ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել