Պլաստիկե շշերը պիտակի վրա պարտադիր նշում ունեն, որը ցույց է տալիս, թե որ տեսակի պլաստմասսայից է պատրաստված շիշը: Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրի նշանակությանը:

1. PET կամ PETE

Դրանք միանգամյա օգտագործման շշեր են, որոնք կարող են արտազատել ծանր մետաղներ և մարդու օրգանիզմի հորմոնալ հավասարակշռության վրա ազդող այլ նյութեր:

2. HDP կամ HDPE

Սա շատ լավ պլաստիկ է, որը ոչ մի թունավոր նյութ չի արտազատում: Այն նաև էկոլոգիապես մաքուր նյութ է. ամբողջովին վերամշակվում է:

3. PVC կամ V

Այս նյութից պատրաստված իրերը արտազատում են ամենաքիչը երկու վտանգավոր քիմիական միացություն, որոնք կարող են բացասաբար ազդել հորմոնալ հավասարակաշռության վրա: Սա ճկվող և փափուկ պլաստիկատ է, նրանից պատրաստում են սանտեխնիկայի համար նախատեսված իրեր և խողովակներ:

4. LDPE

Այս նյութը օգտագործվում է պլաստիկե շշեր և տոպրակներ պատրաստելիս: Այն իր մեջ պարունակող ջրի մեջ քիմիական նյութեր չի արտազատում, սակայն դրանից պատրաստված տոպրակներից մթերային խանութներում պետք է հրաժարվել:

5. PP

Սա սպիտակ գույնի նյութ է, օգտագործվում է յոգուրտներ կամ քաղցրահյութեր պահելու համար: Այն ջերմակայուն է և համեմատաբար անվտանգ:

6. PS

Հաճախ օգտագործվում է սուրճի միանգամյա օգտագործման բաժակների և սննդի տարաների համար: Տաքացնելիս այն վտանգավոր քիմիական նյութեր է արտազատում:

7. PS կամ պլաստմասսա առանց հատուկ նշանների

Սա ամենավտանգավոր նյութն է, օգտագործվում է ջրի և սննդի համար նախատեսված տարաների արտադրության մեջ: Այս նյութից պատրաստված տարայում սնունդը կամ ջուրը պահելը խստիվ արգելվում է: Նրա արտազատած թունավոր նյութը քայքայում է ձեր էնդոկրին համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել