Tert.am-ը գրում է.

Արմավիրի Հայթաղ գյուղի բնակիչները զոհված զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատների հետ այսօր պարբերաբար փակել էին Էջմիածին-Երևան ճանապարհը, իրականացրել երթ, այդկերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով հարուցված քրեական գործի հատկանիշներին, թե զինվորն ինքնասպան է եղել։

Սոցիալական ցանցերում տեղեկություններ է տարածվել, թե զոհված զինծառայողի հարազատները բերման են ենթարկվել ոստիկանություն։ Հարազատների հետ երթին մասնակիցներից մեկը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ նման դեպք հայտնի չէ իրեն և հավելեց, որ գուցե ոստիկանների տրամադրած մեքենաներով տուն ուղևորվելն է տպավորություն ստեղծել, թե բաժին են տանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել