News.am-ը գրում է․

Չինաստանում Հայաստանի հինգ քաղաքացիներ հայտնվել են դժվար իրավիճակում։ NEWS.am-ի հետ զրույցում նրանցից Լիանա Ստեփանյանը պատմեց, որ այսօր՝ փետրվարի 2-ի առավոտյան «Ուրալ» ավիաընկերության U6 764 չվերթով Չինաստանի Սիան քաղաքի օդանավակայանից պետք է մեկնեին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, սակայն օդանավակայանում իրենց հայտնել են, որ միայն ՌԴ քաղաքացիները կարող են մեկնել այդ չվերթով։

«Ասացին կոկրետ պատճառ չկա, պաշտոնական փաստաթուղթ չկա, հրաման են ստացել, որ չթողնեն: Միայն հայեր չէին, Բելառուսից, Ղազախստանից էլ կային նաեւ: Խոսեցինք «Ուրալի» ներկայացուցչի հետ, ասացին` ոչինչ չենք կարող անել, որովհետեւ դա ՌԴ որոշումն է։ Դեսպանատուն զանգեցինք, իրավիճակը ներկայացրինք, խնդրեցինք օգնել, սակայն  ոչ մի օգնություն չտրամադրեցին»,-պատմեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել