ԱՄՆ Մինեսոտա նահանգի Թրեյսի քաղաքում վաճառքի է հանվել եկեղեցի: Հայտարարության մեջ ասվում է, որ գնորդը որպես նվեր կստանա հովվական տուն, հաղորդում է Independent-ը:

«Գնելով մեկը, դուք երկրորդն անվճար եք ստանում»,- մեկնաբանում է անշարժ գույքի գործակալ Պայա Վիզեն: Նրա կարծիքով, այս առաջարկը շատ ձեռնտու է, քանի որ երկու շենքերն էլ կարող են օգտագործվել տարբեր նպատակներով: Առաջարկվում է եկեղեցին վերածել պահեստի, բնակելի շենքի կամ պահպանել դրա սկզբնական կարգավիճակը: Եկեղեցին վաճառվում է 48 հազար դոլարով:

Հովվական տունը կառուցվել է 1900-ականների սկզբին: Այն երեք ննջասենյակ ունի: Մի քանի տարի առաջ տունը և եկեղեցին վերանորոգվել են, փոխվել է տանիքը: «Տունը խնամքի կարիք ունի, բայց այն ներուժ ունի»,- ասել է Վիզեն:

Ըստ The Atlantic ամսագրի, ԱՄՆ-ում լքված եկեղեցիների մեծ մասը նոր կյանք է ստանում: Դրանցից որոշները վերածվել են գինու կամ գարեջրի գործարանների կամ բարերի: Մյուսները վերակառուցվել են և դարձել հյուրանոցներ կամ բնակարաններ Airbnb հարթակի համար: Որոշ եկեղեցիներ դարձել են ժամանցի կենտրոններ կամ ֆիթնես ակումբներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել