Արտաքին տեսքի մի շարք թերություններ կան, որոնք շատ երկրներում համարվում են առավելություն։ Պատճառն այն է, որ բյութի-թրենդները տարբեր երկրներում տարբեր են լինում։

Պարկեր աչքերի տակ – Հարավային Կորեա

Մինչ ամբողջ աշխարհի կանայք տարբեր միջոցներով փորձում են ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից՝ հարավկորեացի աղջիկներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց աչքերի տակ պարկեր հայտնվեն։ Ոմանք հատուկ դիմահարդարում են օգտագործում, իսկ ավելի համարձակներն էլ դիմում են պլաստիկ վիրաբույժների օգնությանը։

Ինչի՞ համար են նրանք այդպես անում։ Աչքերի տակ հայտված փոքրիկ պարկերը մարդուն ավելի ուրախ են դարձնում, քանի որ սովորական պայմաններում պարկերը հայտնվում են ժպտալու ժամանակ։ Այս կերպ կանայք փորձում են ավելի երջանիկ տեսք ստանալ։

Ջարդված քիթ – դեռահասներ և ֆեմինիստներ

Սոցիալական ցանցերում հավանաբար տեսած կլինեք աղջիկների, որոնց քթերին բժշկական կպչուն ժապավեններ են դրված։ Այն՝ ինչը մեծահասակների համար վնասվածքի նշան է, դեռահասների համար ինքնադրսևորման միջոց է։

Այս թրենդը բազում աղբյուրներ ունի։ Այս կերպ ոմանք նմանակում են անիմեների հերոսներին, ոմանք էլ փորձում են ակնարկել իրենց հոգեկան ցավը։ Այս հնարքից օգտվում են նաև ֆեմինիստները․ նրանց դեպքում ժապավենը խորհրդանշում է իրենց իրավունքների համար մղված պայքարը։

Գիրություն – Մավրիտանիա

Հարավային Աֆրիկայում ՝ Ատլանտիան օվկիանոսի ափին գտնվող այս երկրում Victorias Secret-ի մոդելների կազմվածք ունեցող աղջիկների համար բավականին բարդ է ապրելը։ Նրանց մարմինն այստեղ գրավիչ չի համարվում։ Իսկ ահա այն կանայք, որոնք մի քանի ավել կիլոգրամ ունեն, ընդհակառակը, կարող են հաճոյախոսությունների հույս ունենալ։

Ծուռ ոտքեր – Ճապոնիա

Ճապոնիայում շատ են ծուռ ոտքեր ունեցող աղջիկները, բայց նրանք դրանից չեն բարդույթավորվում, քանի որ արտաքինի այս դետալն այստեղ գրավիչ է համարվում։ Ամենայն հավանականությամբ պատճառն այստեղ պատմությունն է․ նախկինում ճապոնուհիների համար շատ կարևոր էր նստելու ավանդական սեյձա դիրքին տիրապետելը։ Օրեկան մի քանի ժամ այս դիրքով նստող կանայք ժամանակի ընթացքում բախվում էին ոտքերի ծուռության հետ։

Սակայն, մյուս կողմից այն կանայ, որոնք շատ լավ էին տիրապետում սեյձաին, համարվում էին ամուսնության համար ավելի պիտանի, ինչը նշանակում է, որ փոխանցում էին իրենց գեները։ Հիմա անգամ ուղիղ ոտքերով ճապոնուհիներն են փորձում արհետսական ճանապարհով իրենց ոտքերը մի փոքր ծռել, որպեսզի ավելի գրավիչ դառնան։

Սպիներ – Նոր Գվինեա

Պապուա – Նոր Գվինեայում սպիները համարվում են հասունության նշան։ Երբեմն տղաներն այտեղ արհեստական ճանապարհով են ավելացնում իրենց սպիները, որպեսզի ազատվեն մայրական արյունից և ձեռք բերեն սեփական հասուն արյունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել