Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին պատմել է բելառուսական բռնապետության առանձնահատկությունների մասին։ Նրա խոսքերն է մեջբերում lenta.ru կայքը։

«Մեզ մոտ բռնապետությունը նրանով է տարբերվում, որ շաբաթ և կիրակի օրերին բոլորը հանգստանում են, իսկ նախագահն աշխատում է»,- ասել է Լուկաշենկոն ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղարը Մինսկ է ժամանել փետրվարի 1-ին՝ անկախ Բելառուսի պատմության մեջ առաջին անգամ։ Պոմպեոն այնուհետև կուղևորվի Ղազախստան և Ուզբեկստան։ Վերջին ժամանակներում սա այս մակարդակի միակ այցելությունը չէ․ օգոստոսին Բելառուս էր այցելել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել