Ըստ Moody’s միջազգային գործակալության, կորոնավիրուսը կարող է ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, քան 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամը: «Ի տարբերություն ամերիկյան հիպոթեկային շուկայի փլուզման, 2020-ի սկզբին ոչ ոք չէր կանխատեսում կորոնավիրուսի առաջացումը», – ասվում է գործակալության զեկույցում:

Հիվանդության տարածումն արդեն հանգեցրել է արդյունաբերական մետաղների (պղինձ, նիկել, ցինկ, ալյումին և այլն) համաշխարհային գների ինդեքսի կտրուկ անկմանը:

Զեկույցում նաև նշում է, որ իշխանությունների գործունեությունը կարող է սահմանափակ լինել համաճարակի հետևանքները վերացնելու կամ փոխհատուցելու որոշումների բացակայության պատճառով, ինչպես դա եղավ 1918 թվականի իսպանական գրիպի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել