Ամերիկացի տասներորդ դասարանցի Վոլֆ Քուքերը երկամսյա պրակտիկայի է գնացել NASA կենտրոնում։ Հենց սկզբից նա մի անոմալիա նկատեց, որն էլ նրան ստիպեց անհայտ մոլորակ բացահայտել։

Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ ամերիկացի դպրոցականը պետք է հետևեր աստղերի պայծառության փոփոխություններին։ Դրա համար նրան պրակտիկայի ընթացքւոմ հասանելիություն տվեցին TESS աստղադիտակին։ Այն հազվադեպ ենօգտագործում այն բանի համար, որ սկսնակ աստղագետները օգնեն գիտնականներին նոր մոլորակներ գտնելու հարցում։

Բացահայտումն անելու համար Վոլֆ Քուքերին անհրաժեշտ է եղել երեք օր ժամանակ։ Նանշել է, որ պրակտիկայի սկզբում երկու աստղ ունեցող համակարգ է ուսումնասիրել։ Դրանց աստղադիտակով հետևելով՝ Քուքերը ուշադրություն է դարձել մի արտասովոր ստվերի։ Ի սկզբանե նա կարծել է, որ դա խավարում է եղել, սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ նոր ու անհայտ մոլորակ է հայտնաբերել։

NASA-ում նշել են, որ ժամանակակից համակարգիչները ունակ չեն նման հայտնագործումներ կատարելու։ Միայն մարդկային աչքը կարող է նման պայմաններում նոր մոլորակ հայտնաբերել։ Գտնված երկնային մարմինը ստացել է TOI 1338b անվանումը։ Նոր մոլորակը Երկրից գտնվում է 1,3 լուսնային տարի հեռավորության վրա։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեծացել է ոչ պրոֆեսիոնալների կողմից աստղագիտական հայտնագործություններ կատարելու փորձերի թիվը։ Դա բացատրվում է նրանով, որ գիտնականներն ակտիվորեն աստղագիտության սիրահարներին ներգրավում են իրենց ուսումնասիրությունների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել