Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

5-օրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ:

Թբիլիսիում, Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպում կունենա հայ համայնքի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կլինի գյուղական համայնքներում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել