Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվիրջե շրջանում 30 րոպե ընդմիջումով իրարահաջորդ երկրաշարժեր են գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 4.5 և 4.2 բալ:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը տեղական ժամանակով 02:32-ին և 03:03-ին:

Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում:

Նախնական տվյալներով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան: 

Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Եղել էին զոհեր և ավերածություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել