Ապագան իրոք որ արդեն մոտ է, եթե, իհարկե, վաղուց չի ժամանել։ Վերջերս Մոսկվայում ստեղծել են ակնոցներ, որոնք նախատեսված են միայն կովերի համար։ Կովերի ինչի՞ն են պետք այս ակնոցները։ 

Ապագայի մասին մեր պատկերացումները գնալով ավելի իրական են դառնում, մանավանդ երբ սկսում ես հետևել գիտության զարգացումներին։ Ստացվել է այնպես, որ վերջերս Մոսկվայի ֆերմերները փորձարկումներ են կատարել՝ հաշվի առնելով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության հրահանգները։ 

Նրանք ստեղծել են VR վիրտուալ ակնոցներ, որոնք կովերին լրիվ այլ իրականություն են ցույց տալիս, դաշտեր, բնություն, ու ըստ գիտնականների՝ դա օգնում է կովերին ավելի կաթնառատ լինել։ Կաթնատվությունը չի կարող լավ լինել ֆերմաներում, քանի որ դրանք միշտ չէ, որ կովերին ապահովում են լավ պայմաններով, ուստի անհրաժեշտ է կովերի համար էլ ստեղծել վիրտուալ իրականություն, որտեղ նրանք կհանգստանան ու կսկսեն բավականին լավ կաթ արտադրել։ 

Այս փորձարկումն ինչ-որ չափով շոկային էր շատերի համար, քանի որ այն ցույց տվեց, որ ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները շուտով սկսելու են հայտնվել վիրտուալ աշխարհում, որը ոչ մի կապ չունի մեր իրականության հետ։ 

Ֆերմերները վստահեցնում են, որ փորձարկումները շարունակվելու են ու դրական արդյունքների արձանագրման դեպքում անելու են ամեն բան, որ կովերը շուտով անցում կատարեն այս վիրտուալ ռեժիմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել