Երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն ԱԺ-ն ապօրինաբար երկրորդ անգամ քննարկեց ու հաստատեց, պնդում էի, որ դա չի կարելի թույլ տալ, քանի որ դրանով սկիզբ է դրվում Սահմանադրությունն ու օրենքները յուրովի և անգրագետ մեկնաբանման:

Տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում, հրապարակային տարբեր բանավեճերում պնդում էի, որ սա կդառնա նախադեպ և այդուհետ պետական մարմինները կսկսեն ցանկացած իրավական նորմ մեկնաբանել իրենց քմահաճույքով:

Անհանգստություն էի հայտնում, որ մեծ վտանգի առաջ ենք կանգնելու:

Ինչպես բազմաթիվ այլ պնդումներս, այնպես էլ այս պնդումը, այսօր իրականություն է:

Քաղաքական իշխանությունն այսօր նույնիսկ Սահմանադրությունը փորձում է փոխել միայն մեկ խմբակցության կազմով՝ Սահմանադրությունը հակապետական մեկնաբանման ճանապարհով:

Գործող քաղաքական իշխանությունը, ցավոք, ամբողջությամբ կտրվել է իրականությունից և կարծում է, թե լինելու է Հայաստանի Հանրապետության վերջին ընտրված իշխանությունը:

Հայաստանի Հանրապետությունը միապետություն երբեք չի դառնալու, իսկ գործող իշխանությունը ծանր պատասխանատվությունից չի խուսափելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել