Aysor.am-ը գրում է.

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ դուրս գալով ՀՔԾ-ից, հայտարարեց, որ ինչպես կանխագուշակում էր հրավիրվել էր ցուցմունք տալու «իկռայի գործով»:

Սամսոնյանը նշեց՝ հարցաքննության ողջ ընթացքն, իր համոզմամբ, վերահսկվել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից:

Սամսոնյանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում քննիչ Լեռնիկ Սարգսյանը 7-10 րոպեով դուրս է եկել սենյակից, ապա վերադարձել ու նոր հարցեր տվել, որից հետո Սամսոնյանի պատասխաններից որոշ հատվածներ չի ներառել ցուցմունքում:

«Երբ ավարտվեց հարցաքննությունը, վերցրեցին թուղթը, որ ծանոթանանք ցուցմունքի հետ, ու պարզվեց քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխանները արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր, նոր տպել էր: Նման աբսուրդ ես երբեք չեմ տեսել:

Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը պաշտոնական կեղծիք արեց՝ իմ խսքերը հեռացրեց հարցին պատասխանելու տրամաբանությունից: Ինձ տրված հարցին որպես պատասխան վերջում ավելացրել եմ, որ իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է արտաքին գործողություններով, այն է՝ ՀՔԾ պետը քաղաքական գործունեությամբ է զբաղվել և զբաղվում, նա պիտի ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ վստահություն նրա նկատմամբ: Այս հարցի պատասխանը քննիչը հանել էր», - ասաց Սամսոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել