Factor.am-ը գրում է.

Արցախի հիմնախնդիրը հայ ժողովուրդը լուծել է։ Այսօր Factor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ շեշտելով, որ այս իրավիճակում մնում է միայն, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը։

Սակայն ներկայիս բանակցային գործընթացում, ըստ Աբովյանի՝ մի շարք հարցականներ կան։ Դրանցից մեկը հետևյալն է․ ո՞ր փուլում է Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացի մեջ, ի՞նչ է կատարվում։

Պատգամավորը կարծում է՝ բանակցային գործընթացի շրջանակում տեղեկատվության սակավություն կա։ Պարզ է, որ գաղտնիության և այլ հարցերից ելնելով՝ ամեն ինչ հնարավոր չէ հրապարակել, բայց, այնուամենայնիվ, պետք է որոշակի հստակություն մտցվի գործընթացում և հանրությանը տեղեկատվություն տրվի։ Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի պատգամավորը վարչապետի այն հայտարարության վերաբերյալ, որ նախկին իշխանության օրոք Արցախի տարածքների հանձնման հարց է եղել, Աբովյանն ասաց, որ պետք է փաստեր ներկայացնել, և եթե հստակեցում է արվում՝ պետք է դա մինչև վերջ անել։

Մյուս կողմից նա վստահ է՝ ոչ ոք իրավունք չունի տարածքների հանձնումից խոսելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել