News.am-ը գրում է.

ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։ Գյուղապետ Մերուժան Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ընտանիքի կրտսեր երեխան էր, ուներ իրենից ավագ 3 եղբայր։

«Գյուղի աղքատ, խեղճ ապրած ընտանիքներից էր, ուներ իրենից ավագ 3 եղբայր, որոնք ծառայել, հետ էին եկել։ Մի փոքրիկ տան մեջ են ծնվել, մեծացել, անասնապահությամբ, հողագործությամբ չարքաշ կյանքով, իրենց դառը քրտինքով են ապրել»,-նշեց գյուղապետը։

Նա հայտնեց, որ Վահրամ Ավագյանի բանակ զորակոչվելու 6 ամիսը նոր էր լրացել․ ««Մի քանի օր առաջ էր «օտպուսկ» եկել, հունվարի 10-ին էր ավարտվել»։

Գյուղապետը խուսափեց դեպքից որեւէ մանրամասներ հայտնելուց, բայց նշեց՝ նախնական ասել են՝ «կրակահերթի ժամանակ ինքն իր վրա է կրակել, բայց տեղեկություններ ունի, որ կապտուկներ էլ են եղել մարմնի վրա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել